Յոթերորդ հարկից վերելակի ընկնելու հետեւանքով կան տուժածներ
Բաքվում յոթերորդ հարկից վերելակի ընկնելու հետեւանքով կա վեց տուժած, գրում է news.am-ը։
Ըստ տեղեկությունների՝ միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան։ Վերելակը կոտրվել է, երբ գտնվել է յոթերորդ հարկում եւ ընկել։ Ականատեսների խոսքով՝ տուժածներից մեկի վիճակը ծանր է։