Հայոց պատմությունը կարող է հիացնել ձեզ. The New York Times-ի անդրադարձը հայկական մշակույթին և պատմությանը
Ամերիկյան The New York Times պարբերականը հրապարակել է հոդված Մետրոպոլիտենի թանգարանում տեղի ունեցած ցուցահանդեսի մասին, որտեղ ցուցադրվել են հայկական եկեղեցիներ և IV — XVIII դդ հայ արվեստի օրինակները:
«Հայաստանը երկիր է մեծ պատմությամբ, որը կհիացնի ձեզ: Այս տարվա գարնանը մենք իմացանք, որ ապագան ևս կարող է լինել նույնքան հագեցած, որքան անցյալն է: Դա Հայաստանի համար դարձավ շատ հարմար ժամանակաշրջան՝ արվեստի ցուցադրություններ, ձեռագիր մատյաններ, տեքստիլ եւ կրոնական արվետսի նմուշներ՝ Մետրոպոլիտեն թանգարանում»,- գրում է հոդվածի հեղինակ Ջեյսոն Ֆարագոն:
Նյութում խոսվում է քրիստոնեության տարածման , հայկական այբուբենի ստեղծման և մշակույթի զարգացման վերաբերյալ ներկայացված ցուցահանդեսների մասին:
Հոդվածի հեղինակը նշում է, որ գարնանը Հայաստանում տեղի ունեցած «թավշյա» հեղափոխությունից հետո Հայսատանի երիտասարդությունը ապացուցեց, որ հայ պատմության ձեռագիրը դեռևս գրվում է և երկիրը շարունակում է նայել ապագային: