Երևան, 26.Ապրիլ.2024, 00:00 |
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են ոլորտի... Ժողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի... Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտա... Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ ... ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի հետախուզական ծ... «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց ... Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կ... Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբ... Քննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցու... Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ ... Բլինքենն ու Չինաստանի նախագահը հանդիպել են Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հա... Պետական դավաճանություն կատարելու համար քրեակա... Հայաստանը ստացել է «խաղաղության պայմանագրի» ն... Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրա... Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործ... ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Merc... «Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք»․ Կիրանցում ... Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև... Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվ... Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնո... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոց... Լարված իրավիճակ՝ Երևան-Սևան ճանապարհին․ Ուղիղ... Լարված իրավիճակ՝ Հրազդանում․ քաղաքացիները փող... Գողության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավ... Այս պահին նման հարց չունենք մեր օրակարգում. Թ... Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկ... Աննա Հակոբյանն այցելել է Գյումրի (լուսանկարնե... Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցի... ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկ... Մեկ օրում հանրապետությունում բացահայտվել է հա... Ալեն Սիմոնյանը ստացել է Վալենտինա Մատվիենկոյի... Մահացել է բլոգեր Լենա Միրոն Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանայ... ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է Հաստատվել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից... Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փո... Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտ... Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել... Ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք ... ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վ... Երևանում ժամը 13.00-ի դրությամբ փակ ճանապարհն... Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստան... Երևանում 2020 թ․ տեղի ունեցած զանգվածային անկ... Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հ... Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհան... Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ... Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու... Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հ... Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթե... Կիրանցի դպրոցում դասադուլ է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվ... Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում ե... Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորվա... Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ ... Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկա... «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևա... Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդու... Աստղագուշակ` ապրիլի 26-ի համար Սպասվում է առանց տեղումների եղանակ Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ԳՇՆ միությունը ողջունում է ադրբեջանցի 40 պաշտ... Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջ... Մի շարք հանցագործությունների համար հետախուզվո... Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող... Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիո... Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչ... Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպել... Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իս... Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը. «Հրապար... 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնու... Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «... ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախ... ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային... Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ» Վենետիկ մուտք գործելու համար զբոսաշրջիկները պ... Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավ... Եվրոպային անհրաժեշտ է պաշտպանական հուսալի հայ... Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգ... Արտակ Բեգլարյանն ու Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱ... Դեսպան Աֆյանը Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալի... Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիե... Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետո... ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոց... Բունդեսթագում «ԼՂ հայերի տեղահանման միջազգայի... Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների ... Որ դեպքերում է վերադարձվում սոցիալական վճարը ... Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտն... Փաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ա... Փարիզում Moulin Rouge կաբարեի հողմաղացի անվաթ... Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնո... Տաք և չոր եղանակը կպահպանվի. Հիդրոօդերևութաբա... Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսն...

Բժշկական համալսարանի մի խումբ դասախոսներ բաց նամակով դիմել են Փաշինյանին. Արսեն Թորոսյանի հովանավորյալը միջադեպ է հրահրել համալսարանում

Այսօր` հոկտեմբերի 24–ին, միջադեպ է եղել Երևանի պետական բժշկական համալսարանում: Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Վանեսյանը բժշկական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ու «Բուժհաստատությունների կառավարում» կրթական ծրագրի շրջանավարտների հետ հանդիպման ընթացքում անհավասարակշիռ պահվածք է ցուցաբերել՝ հարուցելով ներկաների զայրույթը:

Նշենք, որ Նարեկ Վանեսյանն Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մտերիմ ընկերն է, և պաշտոնին նշանակվել է Թորոսյանի նախարար դառնալուց հետո:

Այս կապակցությամբ Բժշկական համալսարանի մի խումբ անվանի բժիշկներ, պրոֆեսորներ, դասախոսներ, ինչպես նաև ուսանողներ պատրաստել են բաց նամակ՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին։ Համալսարանի մամուլի ծառայության հրապարակած բաց նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։

«Բաց նամակ ՀՀ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, ՀՀ Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանին, ՀՀ Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանին

Մեծարգո պարոն Վարչապետ,

Այսօր՝ Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժհաստատությունների կառավարում» մագիստրոսական ծրագրի առաջին շրջանավարտներին դիպլոմներ հանձնելու և քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակակիրներ Բեն Ֆերինգանի և Ֆրեյզեր Ստոդդարտի՝ պատվավոր դոկտորների կոչման շնորհման հանդիսավոր արարողության ժամանակ գրանցվել է տհաճ միջադեպ, որը միայն համալսարանականների կողմից հանդուրժողականության և զսպվածություն ապահովելու գործադրած ջանքերի շնորհիվ չի ստվերել արարողությունը: Այսպես, շրջանավարտներից մեկին՝ Նարեկ Վանեսյանին, վրդովվեցրել է այն հանգամանքը, որ շրջանավարտները խոսքով հանդես գալ կարող են միայն Նոբելյան մրցանակակիրներ Բեն Ֆերինգանի և Ֆրեյզեր Ստոդդարտի դասախոսություններից հետո, ինչը պայմանավորված է եղել նախօրոք ձևավորված և հաստատված օրակարգով: Հանդիսավոր արարողության սցենարից շեղումներ թույլ չտալու նպատակով և հաշվի առնելով, որ շրջանավարտների ելույթները նախատեսված են եղել արարողության ավարտական հատվածում` բուհի պրոռեկտորը բոլոր շրջանավարտներին, այդ թվում նաև Նարեկ Վանեսյանին հրապարակային՝ առաջարկել է նախատեսված օրակարգին համաձայն, ելույթ ունենալ: Նարեկ Վանեսյանն անհասկանալի պատճառներով վրդովվելով առաջարկից, դրսևորել է շրջանավարտին, քաղաքացուն և բժշկին անհարիր ու անվայել պահվածք: Մասնավորապես, Նոբելյան մրցանակակիրների ելույթների ընթացքում, պարբերաբար տեղից անհարկի ռեպլիկներ է բաց թողել, ներազդել մագիստրոսական ծրագրի այլ շրջանավարտների վրա, արգելելով նրանց արարողության ավարտական հատվածում ելույթ ունենալ, արարողության ժամանակ բոլոր շրջանավարտների անունից բարձրաձայն, արհամարհական տոնայնությամբ հրաժարվել է ելույթ ունենալուց, որից հետո շրջանավարտների՝ դասախոսի հետ համատեղ լուսանկարման ժամանակ հրել է դասախոսին՝ խոչընդոտելով նրան լուսանկարվել շրջանավարտների հետ: Այնուհետ, Համալսարանի աշխատակազմի ղեկավարի կողմից պարզաբանումներ ստանալու նպատակով հրավիրվել է նրա աշխատասենյակ, որտեղ շարունակել է դրսևորել անվայելուչ ու կոպիտ վարքագիծ, որը հատկապես անընդունելի է կնոջ նկատմամբ դրսևորվելու պարագայում: Մենք՝ համալսարանականներս, մտահոգված ենք միջադեպով, որն աննախադեպ է բուհի պատմության մեջ:

Հարգարժան պարոն Վարչապետ,

Համալսարանի համար նման դրսևորումը հատկապես մտահոգիչ է, նկատի ունենալով, որ Նարեկ Վանեսյանը զբաղեցնում է ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնը, բժշկական հաստատություն, որը կարևորագույն դեր ունի հանրապետության հոգեբուժական օգնության և սպասարկման պատշաճ կազմակերպման և իրականացման գործում և որի ղեկավարն անբասիր կենսագրություն և վարքագիծ պետք է դրսևորի՝ օրինակ դառնալով ապագա բժիշկների և հատկապես հոգեբույժների համար: Պետք է նշել, որ միջադեպն իր աննախադեպությամբ մեծ արձագանք է գտել ինչպես անվանի բժիշկների, պրոֆեսորադասախոսական կազմի, այնպես էլ ուսանողության շրջանում, հատկապես նկատի ունենալով, որ այն տեղի է ունեցել Նոբելյան մրցանակակիրների ներկայությամբ, ինչը նկատել և իրենց վրդովմունքն են հայտնել նաև Նոբելյան մրցանակակիրների այցի կազմակերպիչները:

Պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողությունը նպատակ ունենալով հետայսու բացառել նման դեպքերի կրկնությունը, որն արատավորում է բժշկի բարձր կոչումը և խաթարում Համալսարանի ակադեմիական միջավայրում հաստատված համակեցության կանոնները, հաշվի առնելով, որ Նարեկ Վանեսյանի կողմից նախկինում ևս դրսևորվել է նմանատիպ վարքագիծ համալսարանում, որոնք գրանցված են և արձանագրված են։

Մենք՝ համալսարանականներս, խնդրում ենք երկրի բարձրագույն ղեկավարությանը ուշադրության արժանացնել միջադեպը՝ առաջարկելով համարժեք գնահատական տալ պետական ընկերության ղեկավարի, բժշկի բարձր կոչումը արատավորող, իր մայր կրթօջախի նկատմամբ անհարգալից անձի գործողություններին՝ ապագայում նման դեպքերի կրկնությունը և վատ օրինակները իսպառ բացառելու նկատառումներով:

Տեղեկացնենք նաև, որ շրջանավարտների մի խումբ ներողություն է խնդրել տհաճ միջադեպի համար և իրենց շնորհակալություն են հայտնել բացառիկ հնարավորության համար, որը իրենց տրված է եղել՝ Նոբելյան մրցանակակիրների ձեռքից ստանալ ավարտական վկայականներ:

Անվանի բժիշկ Արտավազդ Սահակյան

Պրոֆեսոր Մուշեղ Միրիջանյան

Պրոֆեսոր Հմայակ Սիսակյան

Պրոֆեսոր Իրինա Մալխասյան

«ՈՒԻԳՄՈՐ ՔԼԻՆԻՔ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ, Զավեն Քոլոյան

Գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Դրաստամատ Խուդավերդյան

Պրոֆեսոր Արտո Զիլֆյան

Պրոֆեսոր Մագդալինա Մելքոնյան

Պրոֆեսոր Շոթա Վարդանյան

Գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Միքայել Աղաջանով

Բժշկական գիտությունների դոկտոր Լազար Եսայան

Պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյան

Դոցենտ Գառնիկ Ավետիսյան

Դոցենտ Երվանդ Սահակյան

Պրոֆեսոր Լարիսա Ավետիսյան

Պրոֆեսոր Տաթևիկ Ավագյան

Դոցենտ Կարինե Բարոյան

Դոցենտ Սաթենիկ Բաղդասարյան

Դոցենտ Աննա Սարգսյան

Պրոֆեսոր Արեն Բաբլումյան

Գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արտաշես Ազնաուրյան

Դոցենտ Բագրատ Ենոքյան

Պրոֆեսոր Թամարա Սարգսյան

Պրոֆեսոր Աննա Պողոսյան

Դոցենտ Գևորգ Թամամյան

Անվանի մանկաբույժ Հրանտ Կալանտերյան

Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի անձնակազմ»։

դիտվել է 2240 անգամ
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են ոլորտի... Ժողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի... Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտա... Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ ... ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի հետախուզական ծ... «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց ... Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կ... Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբ... Քննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցու... Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ ... Բլինքենն ու Չինաստանի նախագահը հանդիպել են Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հա... Պետական դավաճանություն կատարելու համար քրեակա... Հայաստանը ստացել է «խաղաղության պայմանագրի» ն... Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրա... Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործ... ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Merc... «Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք»․ Կիրանցում ... Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև... Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվ... Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնո... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոց... Լարված իրավիճակ՝ Երևան-Սևան ճանապարհին․ Ուղիղ... Լարված իրավիճակ՝ Հրազդանում․ քաղաքացիները փող... Գողության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավ... Այս պահին նման հարց չունենք մեր օրակարգում. Թ... Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկ... Աննա Հակոբյանն այցելել է Գյումրի (լուսանկարնե... Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցի... ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկ... Մեկ օրում հանրապետությունում բացահայտվել է հա... Ալեն Սիմոնյանը ստացել է Վալենտինա Մատվիենկոյի... Մահացել է բլոգեր Լենա Միրոն Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանայ... ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է Հաստատվել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից... Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փո... Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտ... Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել... Ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք ... ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վ... Երևանում ժամը 13.00-ի դրությամբ փակ ճանապարհն... Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստան... Երևանում 2020 թ․ տեղի ունեցած զանգվածային անկ... Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հ... Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհան... Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ... Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու... Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հ... Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթե... Կիրանցի դպրոցում դասադուլ է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվ... Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում ե... Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորվա... Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ ... Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկա... «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևա... Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդու... Աստղագուշակ` ապրիլի 26-ի համար Սպասվում է առանց տեղումների եղանակ Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ԳՇՆ միությունը ողջունում է ադրբեջանցի 40 պաշտ... Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջ... Մի շարք հանցագործությունների համար հետախուզվո... Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող... Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիո... Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչ... Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպել... Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իս... Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը. «Հրապար... 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնու... Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «... ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախ... ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային... Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ» Վենետիկ մուտք գործելու համար զբոսաշրջիկները պ... Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավ... Եվրոպային անհրաժեշտ է պաշտպանական հուսալի հայ... Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգ... Արտակ Բեգլարյանն ու Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱ... Դեսպան Աֆյանը Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալի... Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիե... Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետո... ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոց... Բունդեսթագում «ԼՂ հայերի տեղահանման միջազգայի... Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների ... Որ դեպքերում է վերադարձվում սոցիալական վճարը ... Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտն... Փաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ա... Փարիզում Moulin Rouge կաբարեի հողմաղացի անվաթ... Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնո... Տաք և չոր եղանակը կպահպանվի. Հիդրոօդերևութաբա... Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսն...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan