Ապոկալիպտիկ կադրեր. ԱՄՆ-ում եկեղեցին ամբողջությամբ այրվել է՝ կայծակի հարվածի հետևանքով (տեսանյութ)
Ամերիկական Մասաչուսեթս նահանգում ամբողջությամբ այրվել է Ուեյքֆիլդի առաջին բապտիստական եկեղեցին, որը կառուցվել էր դեռևս150 տարի առաջ: Հզոր հրդեհի ապոկալիպտիկ կադրերը հրապարակվել են LIFE SHOT ալիքով:
Կադրերում երևում է, թե ինչպես է բոցը կլանում եկեղեցին: Դեպքի վայրում աշխատող փրկարարներին չի հաջողվել մարել կրակը: Արդյունքում 150-ամյա շենքը այրվել է ամբողջությամբ:
Հաղորդվում է, որ հրդեհը բռնկվել է կայծակի հարվածից հետո: Վիրավորներ կամ զոհեր չկան: