ԱԺ-ն պետք է լինի էնպիսին, որ ժողովուրդն այն պաշարելու անհրաժեշտություն չունեն. Փաշինյան (տեսանյութ)
«Ազգային ժողովը պետք է լինի էնպիսին, որ ժողովուրդն այն պաշարելու անհրաժեշտություն չունենա, ժողովուրդը համարի, որ Ազգային ժողովի դահլիճում իր ներկայությունը լիարժեք ապահովված է։
Մեր իրավիճակի աբսուրդն այն է, որ ժողովուրդը տեսնում է, որ Ազգային ժողովի դահլիճում ինքն առնվազն մեծամասնությամբ ներկայացված չի»,- այս մասին այսօր ԱԺ նիստից առաջ ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին այն մասին, թե համաձա՞յն եք, որ այսօր ստեղծված իրավիճակը, ինչպես նշում են պատգամավորները, աբսուրդային է։