Արտյոմ Կանևսկոյը գրավի դիմաց ազատ է արձակվել
Քրեական հեղինակություն համարվող Արտյոմ Կանեւսկոյի՝ Արտյոմ Հարությունյանի խափանման միջոց կալանավորումը փոխվել է. նա 20 մլն դրամ գրավի դիմաց կալանքից ազատ է արձակվել։ Այս մասին հայտնում են ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը։
Նշենք, որ Արտյոմ Հարությունյանը մեղադրվում է անձնագիր կեղեծելուն դրդելու մեջ՝ ՀՀ ՔՕ 38-308–րդ հոդված 1–ին մասի հատկանիշներով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելը) նախատեսված հանցավոր արարք կատարելու համար։
Ըստ մեղադրանքի՝ Հարությունյանը դրդել է պաշտոնատար անձի՝ իրեն կեղծ անձանգիր տրամադրել։
Ավելի վաղ հայտնել ենք, որ 2018թ. հունիսի 28-ին ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացրել Հալաբյան փողոցում գտնվող Կանեւսկոյին պատկանող գրասենյակում, ապա ձերբակալել քրեական հեղինակությանը։
Նշենք, որ Արտյոմ Հարությունյանը «օրենքով գող» Արմեն Հարությունյանի՝ Արմեն Կանեւսկոյի եղբայրն է։
Արմեն Հարությունյանը, հիշեցնենք, մահացել է 2010 թվականին Աստրախանում: