Չինաստանում ծննդկանի ամուսինը ծեծել է վիրաբույժին և նրա օգնականներին
Չինաստանում տղամարդուն ձերբակալել են մի քանի բժիշկների ծեծի ենթարկելու համար, որոնք հրաժարվել էին կեսարյան հատում անել իր կնոջը։
Միջադեպը տեղի է ունեցել Պեկինի հիվանդանոցներից մեկում։ 44-ամյա ծննդկանի ամուսինն ու նրանց ավագ դուստրը ծեծել են վիրաբույժին և նրա երկու օգնականներին, երբ նրանք չեն համաձայնել նրա կնոջը կեսարյան հատում անել։ Կռվից հետո բժշկին ծնոտի կոտրվածքով հոսպիտալացրել են։
Տղամարդն արդարացել է նրանով, որ երեխան ժամկետից երկար է մնացել մոր արգանդում, և ինքը վախեցել է բարդություններից։ Բացի այդ, կինը վերջին յոթ տարիներին հիպերտոնիա է ունեցել։ Սակայն բժիշկները ցանկացել են նրան հնարավորություն տալ՝ ինքնուրույն ծննդաբերել և պնդել են, որ վերահսկում են ճնշումը։
Միջադեպի հաջորդ օրը, այնուամենայնիվ, կնոջը կեսարյան հատում են արել։ Նա աղջիկ է ունեցել։ Ոտիկանությունը չի ձերբակալել տղամարդուն, որպեսզի նա կարողանա առաջին օրերին հոգ տանել կնոջ և երեխայի համար։ Վիրաբույժը հայտարարել է, որ ներում է տղամարդուն և նրա դստերը, հիվանդանոցի ղեկավարությունը սակայն նրանց համար խիստ պատիժ է պահանջել։