ՀՖՖ-ն Ջիբրալթարի հավաքականից ներողություն է խնդրել
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Ջիբրալթարի ազգային հավաքականի պատվիրակության ղեկավարից ներողություն է խնդրել Հայաստան – Ջիբրալթար Ազգերի լիգայի երրորդ տուրի խաղից առաջ տեղի ունեցած տհաճ միջադեպի պատճառով, հայտնում է Ջիբրալթարի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Երևանի «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղից առաջ հանդիպման կազմակերպիչները Ջիբրալթարի օրհներգի փոխարեն միացրել են Լիխտենշտեյնի հիմնը:
Ջիբրալթարի ֆուտբոլի ֆեդերացիան թվթերյան էջում նշել է նաև, որ շատ հիասթափված է տեղի ունեցածով: