Արցախի նախագահը ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 11-ին ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին:
Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվական վարչությունից:
Քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանը և երկու հայկական պետությունների համապատասխան գերատեսչությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: