Կառավարության այսօրվա նիստում նշանակվեցին նոր մարզպետներ
Կառավարության այսօրվա՝ հոկտեմբերի 10-ի նիստում նշանակվեցին նոր մարզպետներ:
Մասնավորապես, Գնել Սանոսյանը նշանակվեց Գեղարքունիքի մարզպետ, Անդրեյ Ղուկասյանը՝ Լոռու մարզպետ, իսկ Տրդատ Սարգսյանը՝ Վայոց Ձորի մարզպետ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց նորանշանակ մարզպետներին՝ մաղթելով հաջողություններ:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռեւս հոկտեմբերի 2-ին հայտարարել էր, որ աշխատանքից ազատում ՀՅԴ-ական եւ ԲՀԿ-ական մարզպետներին, որոնք թվով 6-ն էին:
Այս նշանակումներից հետո թափուր են մնում Արագածոտնի, Արմավիրի եւ Սյունիքի մարզպետների պաշտոնները: