Ագարակ գյուղի հրապարակը վերանվանվել է «Արարատ 73»-ի պատվին
Ագարակ համայնքի վերածննդի 10-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում, որին ներկա է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտարարվել է, որ Գյուղի հրապարակը վերանվանվել է ի պատիվ «Արարատ 73»-ի։
Թիմի անդամ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ագարակցիներին՝ գյուղի կենտրոնական հրապարակն իրենց թիմի անունով կոչելու համար, ինչից հետո ֆուտբոլիստները Նիկոլ Փաշինյանին հուշանվեր են հանձնել: