Արցախի նախագահը ընդունել է Արտո Թունջբոյաջյանին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է ճանաչված երգիչ Արտո Թունջբոյաջյանին և նրա գործընկերներին, տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և լրատվության ծառայությունից:
Նախագահ Սահակյանը նշել է, որ Արտո Թունջբոյաջյանի արվեստը մեծ հարգանք է վայելում Արցախում, որտեղ նա ունի բազմաթիվ երկրպագուներ՝ հույս հայտնելով, որ նա կշարունակի ակտիվորեն մասնակցել Արցախի մշակութային ոլորտի զարգացմանը:
Հանդիպմանը մասնակցել է Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը: