Արմեն Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ
Հայաստանի անվտանգության խորհրդի քանտուղար Արմեն Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ:
Այս առնչությամբ, նա Facebook-ի իր էջում գրել է.
«Այսօր ընդունեցի Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլլսին։ Սա դեսպանի հետ մեր վերջին հանդիպումն էր, քանի որ լրանում է նրա պաշտոնավարման ժամկետը։
Օգտվելով հնարավորությունից քննարկեցինք ՀՀ-ԱՄՆ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Հանդիպման ավարտին դեսպանին հայտնեցի իմ երախտագիությունը տարիների աշխատանքի եւ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում նրա ունեցած ավանդի համար»: