Facebook սոցցանցի դեմ հզոր կիբերհարձակում է ձեռնարկվել
Facebook ընկերությունը հայտարարել է, որ սոցցանցի դեմ հզոր կիբերհարձակում է ձեռնարկվել, որի հետևանքով մոտ 50 մլն աքաունթ է վնասվել: Ոճրագործներն օգտվել են «Տեսնել ինչպես» գործառույթի հետ կապված խոցելիությունից՝ նրանց հաջողվել է առևանգել հասանելիության բանալիները, որոնք թույլ են տալիս օգտատերերին չներմուծել լոգինն ու գաղտնաբառը սոցցանցի յուրաքանչյուր կիրառման ժամանակ: Այդ բանալիների շնորհիվ հաքերները կարողացել են հսկողություն հստատել աքաունթների հանդեպ, գրում է Meduza-ն:
Facebook-ում դեռ չգիտեն, թե եղել են արդյոք այլ աքաունթների առևանգումներ: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ սոցցանցը փոխել է 90 մլն աքաունթի մուտքի բանալիները: Այդ պատճառով այդ օգտատերերը ստիպված են եղել նորից գրանցել իրենց լոգինը: Ըստ սոցցանցի, գաղտնաբառը փոխելու կարիք չկա: «Մենք վերացրել ենք խոցելիությունը և դիմել իրավապահ մարմիններին: Մենք դեռ չգիտենք, թե ով է կանգնած գրոհի ետևում և որտեղ են նրանք տեղակայված»,-ասել են ընկերությունում: