Հայկական որոշ ապրանքներ բարձր մաքսատուրքերի պատճառով չեն արտահանվում ԵՄ երկրներ (տեսանյութ)
ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու խոսքով՝ Եվրամիությունը Հայաստանի արտահանման ամենամեծ շուկան է և այսօր ԵՄ-ն ցանկանում է առևտուրը ընդալայնել և աջակցել ՀՀ կառավարությանը՝ արտահանման և ներդրումների ոլորտում երկկողմ հաջողության հասնելու համար, ԵՄ դեպսանը նման տեսակետ հայտնեց ՀՀ տնտեսական և ներդրումների նախարարությունում Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» (ՀԸԳՀ/CEPA) շրջանակներում մեկնարկած բիզնես ֆորումի ընթացքում։