Երևանը կսպասարկի շտապօգնության 42 բրիգադ
Չինաստանի կառավարության կողմից ՀՀ կառավարությանը նվիրաբերվել է շտապօգնության 200 մեքենա, այդ թվում շտապօգնության ռեանիմոբիլներ, շտապ օգնության գծային մեքենաներ, որոնցից 49-ը այսօր ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրամադրվել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ին:
Երևանի քաղաքապետարանի առողջապահական բաժնի ղեկավար Կամսար Բաբինյանը Facebook - ի իր էջում գրել է, որ արդյունքում՝ Երևան քաղաքը 35-ի բրիգադի փոխարեն կսպասարկի շտապօգնության 42 բրիգադ: «Շտապօգնության մեքենաները հագեցած են արդի պահանջներին համապատասխանող բժշկական սարքավորումներով և պարագաներով, ինչն էլ իհարկե կնպաստի մատուցվող բժշկական ծառայությունների որակի էլ ավելի բարձրացմանը: Եղեք առողջ»,-գրել է Բաբինյանը: