Apple-ն ավարտել է երաժշտությունը ճանաչող Shazam ծրագրի գնումը
Apple-ը հայտարարել է, որ ավարտել է երաժշտությունը ճանաչող Shazam ծրագրի գնումը և նշել է, որ ծրագիրը շուտով գովազդից ազատ կլինի՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Apple-ը և Shazam-ը վաղեմի ընդհանուր պատմություն ունեն։ Shazam-ը առաջիններից մեկն էր, որ դարձավ երաժշտասերների նախընտրելի ծրագիրն ամբողջ աշխարհում։ Մենք ուրախ ենք երաժշտության և նորարարությունների հանդեպ ընդհանուր սիրով միավորել մեր ընկերությունները, որպեսզի օգտատերերին երաժշտությունը բացահայտելու և վայելելու հնարավորություն տանք»,- ասել է Apple Music-ի պատասխանատու Օլիվեր Շուսերը։