Գարեգին Բ-ն ներկա կգտնվի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Նիկոլ Փաշինյանի ելույթին
Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը, ուղեկցությամբ ազգային բարերարների` ի նշան երկրի ղեկավարին զորակցության, սեպտեմբերի 25-ին ներկա կգտնվի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ աշխատանքային այցով Նյու Յորք է մեկնել: