Տանզանիայիում լաստանավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 136-ի
Տանզանիայի Վիկտորիա լճում ուղևորատար լաստանավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 136-ի, գրում է ria.ru-ն՝ ոտիկանության ներկայացուցչին հղումով:
Ավելի վաղ հաղորդվել էր 86 զոհի մասին:
Դեպքը տեղի է ունեցել հինգշաբթի: Նավի վրա եղել է 200 մարդ, ինչը երկու անգամ գերազանցում է նավի հնարավորությունները: Որոշ աղբյուրներ էլ հայտնում են 300 ուղևորի մասին: Նաև՝ նավը տեղափոխել է եգիպտացորենով, բանանով և ցեմենտով լի պարկեր: