Լավ էլի եղբայր, դուրս եմ եկել երեխաներիս հետ քայլելու. Փաշինյանը՝ քաղաքացիներին (տեսանյութ)
Հանրապետության հրապարակում սեպտեմբերի 21–ին անցկացվող տոնական միջոցառումներին մասնակցել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը մայրաքաղաքի կենտրոնում շրջել է դուստրերի հետ, սելֆիներ արել քաղաքացիների հետ։
«Եկեք, մի քիչ քայլենք էլի, ժողովուրդ ջան։ Լավ էլի եղբայր, դուրս եմ եկել երեխաներիս հետ քայլելու»,– անընդհատ հորդորում էր Նիկոլ Փաշինյանը, սակայն, քաղաքացիները շարունակում էին լուսանկարվել նրա հետ։
Անվտանգության աշխատակիցներին մի կերպ էր հաջողվում ճանապարհ բացել վարչապետի և նրա դուստրերի համար։
Մանրամասն՝ տեսանյութում