Google-ը դուդլով շնորհավորել է ՀՀ Անկախության 27-ամյակը
Google որոնողական հսկան շնորհավորել է ՀՀ Անկախության 27-ամյակը՝ իր գլխավոր էջում ընկերության տարբերանշանի փոխարեն զետեղելով եռագույնը պատկերող դուդլ:
Ամերիկյան ընկերությունը նշանակալի իրադարձություններին և որոշ տոների արձագանքում է ինքնատիպ դուդլներով:
1991թ. սեպտեմբերի 21-ին ՀՀ տարածքում անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու հարցով հանրաքվե, որին մասնակցելու իրավունք ունեցող 2 056 758 քաղաքացիներից 94.39%-ը կողմ արտահայտվեց Հայաստանի անկախությանը։
Սեպտեմբերի 23-ին ՀՀ Գերագույն խորհուրդը, ամփոփելով հանրաքվեի արդյունքները, Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն: