ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հաստատեց, որ հարցաքննվել է իր և ՀՔԾ պետի գաղտնալսման գործով
ԱԺ-ի 100-ամյակի միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հաստատեց, որ հարցաքննվել է սեպտեմբերի 11-ին հրապարակված իր և ՀՔԾ պետի գաղտնալսման գործով:
«Ես չեմ կարող որևէ բան ասել: Ես փաստաթուղթ եմ ստորագրել՝ նախաքննական գաղտնիք չհրապարակելու մասին»,- ասաց նա և հրաժարվեց այլ հարցերի պատասխանել:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ հրապարակվել էր ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցության ձայնագրությունը: