Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոթիում վիրավորված Սուրեն Սեփխանյանին
Այսօր Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոթիում վիրավորված Սուրեն Սեփխանյանին: Հիշեցնենք, որ Կոթիի բնակիչ, 1957 թվականին ծնված Սեփխանյանը վիրավորվել էր սեպտեմբերի 15-ին՝ ադրբեջանական կողմի գնդակոծության հետևանքով:
Նա վիրավորում էր ստացել սրունքի շրջանում, գնդակը ոսկորը չի վնասել, նրա վիճակը գնահատվում է լավ: