Հրդեհ է բռնկվել Բյուրականի անտառներից մեկում
Սեպտեմբերի 15-ին, ժամը 16.10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղից Բյուրականի անտառ ընկած հատվածում այրվում է խոտածածկ տարածք՝ մոտ 10 հա:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է Բյուրականի անտառտնտեսության հրշեջ խումբը (5 փրկարար):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.20-ին: