Սասուն Միքայելյանի դուստրը մեր փոխմարզպետներից մեկի օգնականն է․ մարզպետը չհերքեց (տեսանյութ)
Երբ իշխանության է գալիս նոր քաղաքական ուժ, նշանակում է իր մարզպետին, բնական է, որ քաղաքական և հայեցողակարգային պաշտոնները պիտի փոխվեն։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15-ին, իր պաշտոնավարման 100-րդ օրվա կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսին լրագրողներին ասել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։
«Երբ իշխանության է գալիս նոր քաղաքական ուժ, նշանակում է իր մարզպետին, բնական է, որ քաղաքական եւ հայեցողակարգային պաշտոնները պիտի փոխվեն։ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմում հիմնովին փոխվել են նախկին իշխանության ներկայացուցիչ բոլոր հայեցողակարգային եւ քաղաքական պաշտոնյանները։ Այո, մի քնաի օրերի ընթացքում, հիմնովին փոխվել են նախկին քաղաքական ուժերի ներկայացուցիչ բոլոր հայեցողական եւ քաղաքական պաշտոնյաները։
Քաղծառայողների մասով մի քանի պաշտոնյաներ պարզապես ազատման դիմումներ են գրել՝ ելնելով նոր խաղի կանոններից, նոր պահանջներից, կառավարման նոր մշակույթի իրողությունների ֆոնին։ Պատասխանատու պաշտոնները պետք է կրեն մեր վստահությունը, մենք վստահենք մեր գործընկերներին»,-ասաց մարզպետը։
Անդրադառնալով հարցին, թե արդյոք ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի դստերը«տեղավոորել» է մարզպետարանում աշխատանքի, նա նշեց. «Սասուն Միքայելյանի դուստրը մեր փոխմարզպետներից մեկի օգնականն ՝ ելնելով իր ունակություններից, փորձից»։