Բարսելոնան ու Յուվենտուսը պայքարում են Ֆրանսիայի հավաքականի խաղացողի համար
«Շտուտգարտի» և Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Բենժամեն Պավարը մեծ հետաքրքրություն է առաջացրել եվրոպական գրանդ ակումբների մոտ:
Ֆրանսիացուն իրենց կազմում են ցանկանում տեսնել «Յուվենտուսը» և «Բարսելոնան»: Այս մասին հայտնում է le10sport.com-ը:
Կատալոնական ակումբի ներկայացուցիչները նույնիսկ կապվել են խաղացողի գործակալների հետ, որպեսզի քննարկեն տեղափոխության հնարավոր մանրամասները: Մամուլում լուրեր էր շրջանառվում, որ Պավարի հետ պայմանագիր կնքելուն մոտ է Մյունխենի «Բավարիան», սակայն անձամբ ֆուտբոլիստը վերջերս հերքել է այդ տեղեկությունը: