Գիտեմ՝ ով ում հետ է հանդիպել․ Ալեն Սիմոնյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին (տեսանյութ)
Գիտեմ՝ ով ում հետ է հանդիպել, մի դեպք առնվազն գիտեմ։ Այս մասին սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ զրույցում նշեց «Ելք»խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ կան քաղաքական ուժեր, որոնք իրենց ներկայացնում են որպես հեղափոխության պաշտպան, բայց այսօր գնացել, խորհրդարանում, քուչեքում, ռեստորաններում բանակցում հանրապետականների հետ։
«Հանրապետական կուսակցությունը ծառայություններ մատուցած տարբեր անձինք հիմա տարբեր մարդկանց հետ բանակցում են, հանդիպում են, քննարկում են։ Դա նորմալ է, թող բանակցեն, բայց թող չշտապեն, որովհետեւ ընտրությունները ցույց կտան, որ այդ գործելաոճը, որը նախկինում ունեցել է պետության սատարումը, այլեւս պետության սատարումը չի ունենա եւա յդ գործընթացն իրականացնել չի ստացվելու»,-նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում: