Գյումրի-Երևան մայրուղին մի քանի ժամ կաթվածահար է եղել
Այսօր մոտ երկու ժամ Անի համայնքի բնակիչները փակ են պահել Գյումրի-Երևան մայրուղին, ինչի պատճառով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, և մեքենաների մեծ կուտակումներ են առաջացել Մարալիկ քաղաքի մոտակայքում։ Ցուցարարները մոտ մեկ ամիս է՝ պահանջում են խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանի հրաժարականն ու իրականացնում տարաբնույթ ակցիաներ։
Ցուցարարներին ճանապարհը բացելու և երթևեկությունը վերականգնելու պահանջ են ներկայացրել Գյումրիի և Անիի տարածաշրջանի ոստիկանները։ Արտակ Գևորգյանի գործունեությունից դժգոհ բնակիչները ճանապարհը բացել են միայն մի պայմանով, որ վաղը իրենց հետ հանդիպի Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը, այլապես ակցիաները կշարունակվեն։