Եթե մեղադրանք են առաջադրել, ապա դրա համար հիմքեր ունեցել են. Փաշինյանը՝ Հովիկ Աբրահամյանի մասին
Յուրաքանչյուրը կարծիք արտահայտելու իրավունք ունի։ Այս մասին սեպտեմբերի 9-ին լրագրողներին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ իրեն մեղադրանք առաջադրելու հետ կապված հայտարարությանը:
«Ես երեկ մամուլից իմացա, որ նրան մեղադրանք է առաջադրվել: Եթե իրավապահ մարմինները նրան մեղադրանք են առաջադրել, ես ենթադրում եմ եւ համոզված եմ, որ իրավապահ մարմինները պիտի հիմքեր ունենային, որովհետեւ երբ ես քննչական մարմինների թեկնածուներ եմ առաջադրել, էդ թեկնածուների առաջ իմ նախապայմանը եղել է, որ նրանց գործունեությունը պետք է լինի օրենքին 100 տոկոս համապատասխան եւ քաղաքական կոմպոնենտից զերծ»,- ասաց վարչապետը։
Նշենք, որ երեկ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Հովիկ Աբրահամյանին մեղադրանք է ՔՕ 309 հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահում եւ ՔՕ 310 հոդվածով՝ ձեռնարկատաիրական գործունեությանը ապօրինի մասնակցելը։