Վթարի հետևանքով Մոլդովայի նախագահը հոսպիտալացվել է
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի ավտոշարասյան երկու մեքենաներ վթարի են ենթարկվել Ստրաշենի-Կալարաշ մայրուղու վրա։ Այս մասին հայտնում է մոլդովական Publika հեռուստաալիքի կայքը։
Նախնական տվյալներով՝ նախագահը հոսպիտալացվել է։
Հաղորդվում է, որ բախում է տեղի ունեցել բեռնատարի հետ, ինչի հետևանքով մեքենաներից մեկը շրջվել է։ Ոստիկանությունը հաստատել է վթարի փաստը, սակայն հրաժարվել մանրամասներ ներկայացնել։