Ավելի քան 140 մշակութային գործիչ կոչ է արել զրկել Իսրայելին «Եվրատեսիլն» անցկացնելու իրավունքից
Տարբեր երկրներից մշակույթի և արվեստի ոլորտների ավելի քան 140 ներկայացուցիչ, այդ թվում՝ Եվրոպայից, գրավոր դիմում է ներկայացրել «Եվրատեսիլ» երգի մրցույթի կազմակերպիչներին՝ կոչ անելով զրկել Իսրայելին մրցույթն անցկացնելու իրավունքից:
«Եթե «Եվրատեսիլ-2018»-ն անցկացվի Իսրայելում, որտեղ երկրի իշխանությունները շարունակում են կոպտորեն խախտել մարդու իրավունքները Պաղեստինում, ինչը շարունակվում է մի քանի տասնամյակ, պետք է բոյկոտ հայտարարել նրան», - ասվում է երաժիշտների, գրողների, դերասանների և ռեժիսորների դիմումի մեջ, որը հրապարակել է The Guardian-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ դիմումը ստորագրել են, մասնավորապես, Pink Floyd ռոք-խմբի համահիմնադիր Ռոջեր Ուոթերսը, բրիտանացի կոմպոզիտոր և պրոդյուսեր Բրայան Ինոն, դանիացի ռեժիսոր Նիլս Վեստը, մրցույթի մի քանի նախկին մասնակից և «Եվրատեսիլ-1994»-ի հաղթող, իռլանդացի երգիչ Չառլզ Մաքգեթիգանը:
Մշակույթի և արվեստի գործիչների կարծիքով՝ Եվրոպական հեռարձակողների միությունը «պետք է չեղարկի մրցույթի անցկացումն Իսրայելում և տեղափոխի այն այլ երկիր, որտեղ մարդու իրավունքների խախտումների թիվն ավելի փոքր է»:
Իսրայելը ստացել է «Եվրատեսիլը» հյուրընկալելու իրավունքը՝ 2018 թվականին երգչուհի Նետա Բարզիլայի հաղթանակի շնորհիվ: