Աշխարհահռչակ բրենդը հրաժարվում է բնական մորթիներից
Բրիտանական Burberry հագուստի բրենդը հրաժարվում է օգտագործել բնական մորթի, հաղորդում է Reuters-ը:
«Ժամանակակից շքեղությունը ենթադրում է սոցիալապես և էկոլոգիապես ավելի մեծ պատասխանատվություն: Կարծում ենք, որ սա է Burberry-ի հիմքը և երկարաժամկետ հեռանկարում՝ մեր հաջողության բանալին»,- ասում է բրենդի գործադիր տնօրեն Մարկո Գոբեթտը:
Այս քայլին դիմած նշանավոր բրենդների մեջ են մտնում նաև Versace-ն և Gucci-ն:
Burberry-ի բնապահպանական շրջանակի մեջ է մտնում նաև օգտագործած հագուստը չայրելը:
Burberry ընկերությունը հիմնադրվել է Թոմաս Բարբերի կողմից՝ 1856 թվականին: Բրենդի դիզայներական նորարարություններից են ջրակայուն գաբարդինային կտորը, ինչպես նաև՝ վանդակավոր զարդանախշը: