Բրիթնի Սփիրսը բեմ է դուրս եկել ներքնազգեստով (լուսանկարներ)
Երգչուհին կարգի է բերել կազմվածքը:
36-ամյա շիկահերը շարունակում է շրջագայել՝ հանդես գալով իր նոր՝ «Piece Of Me» շոուով: Երեկ լեգենդար երգչուհին ելույթ է ունեցել Մեծ Բրիտանիայում:
Բրիթնին երկրպագուներին զարմացրել է ոչ միայն սիրված հիթերի կատարմամբ, այլ նաև բաց բեմական հագուստով: Երգչուհին նախապատվությունը տվել էր էրոտիկ ներքնազգեստին:
2 երեխաների մայրը փայլել է բեմում՝ առանց ամաչելու ցուցադրելով շքեղ մարմինն ու տարբեր սեքսուալ դիրքեր ընդունելով: Նա մի քանի անգամ փոխել է հագուստը՝ զարդարված բազմաթիվ քարերով ու փայլերով: