Վիճաբանություն-ծեծկռտուք Հրազդանի կիրճում գտնվող «Մոնտե Քրիստո» ռեստորանային համալիրում
Օգոստոսի 25-ին, վիճաբանություն - ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։20-ի սահմաններում «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ գագաթային շրջանի պատռած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Վիրավորը Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակչուհի՝ 47-ամյա Ա. Ավետիսյանն է, ով հվանդանոց է տեղափոխվել Հրազդանի կիրճի «Մոնտե Քրիստո» ռեստորանային համալիրից։
Մինչ հիվանդանոցում բժիշկները անհրաժեշտ բուժօգնությունը կցուցաբերեին վիրավոր Ա. Ավետիսյանին, ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 20։30-ի սահաններում Ա. Ավետիսյանի հետ նշված ռեստորանային համալիրում անհիմն վիճաբանել է Կոտայքի մարզի բնակիչ Հովիկ Պապյանը, ով սպասքի դանակով հարվածել է Ա. Ավետիսյանի գլխին, իսկ հետո սպանության սպառնալիքներ տվել նրա հասցեին։
Shamshyan.com - ի փոխանցմամբ տուժած Ա. Ավետիսյանը Երևանում գործող փաստաբանական գրասենյակներից մեկի տնօրենն է։