Չինաստանում ինտերնետ-օգտատերերի թիվը հասել է 802 միլիոնի
Չինաստանում ինտերնետի օգտատերերի թիվը հասել է 802 միլիոնի. միայն 2018 թվականի առաջին վեց ամսվա ընթացքում այն ավելացել է 3,8 տոկոսով կամ 29,68 միլիոնով: Այդ մասին ասված է Չինաստանի լրատվական ինտերնետ-կենտրոնի (CNNIC) զեկույցում:
Զեկույցի համաձայն, Համացանց մուտք ունի Չինաստանի բնակչության 57,7 տոկոսը: Շարժական ինտերնետից օգտվում է 788 մլն մարդ՝ երկրում ինտերնետ-օգտատերերի ընդհանուր թվի 98,3 տոկոսը: 2017 թվականի վերջին այդ ցուցանիշը հասնում էր 97,5 տոկոսի:
Միևնույն ժամանակ այն օգտատերերի թիվը, որոնք ցանց են մտնում սովորական համակարգչից կամ նոութբուքից, 2017 թվականի վերջի տվյալների համեմատությամբ կրճատվել է 4,1 տոկոսով եւ 1,3 տոկոսով՝ համապատասխանաբար:
Չինաստանում Համացանցի միջոցով կառավարական ծառայություններն օգտագործում է 470 միլիոն մարդ՝ բոլոր օգտատերերի 58,6 տոկոսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: