Արսենալի առաջին հաղթանակը Պրեմյեր Լիգայում. Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)
Անգլիական Պրեմյեր լիգայի երրորդ տուրում Լոնդոնի «Արսենալը» սեփական դաշտում 3:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Վեստ Հեմի» նկատմամբ:
Առաջին խաղակեսն ավարտվեց 1:1 հաշվով, իսկ դաշտի տերերն ընդմիջումից հետո առաջ անցան մրցակցի ինքնագոլի շնորհիվ: Խաղի վերջակետն ավելացված ժամանակում դրեց փոխարինման դուրս եկած անգլիացի հարձակվող Դենի Ուելբեկը:
Հայաստանի հավաքականի 29-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Արսենալի» մեկնարկային կազմում հանդես եկավ առանց փոխարինման:
Սա պաշտոնական խաղերում իսպանացի մասնագետ Ունաի Էմերի առաջին հաղթանակն էր «Արսենալի» գլխավոր մարզիչի պաշտոնում:
Հիշեցնենք, որ Պրեմյեր լիգայի նախորդ 2 տուրերում «Արսենալը» պարտվել է գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին» (0:2) ու «Չելսիին» (2:3): «Չելսիի» դեմ խաղում Հենրիխ Մխիթարյանը դարձել էր գոլի ու գոլային փոխանցման հեղինակ:
Տեսանյութը՝ ստորև