Կոնտակտային լինզան մնացել է կնոջ աչքի մեջ ուղիղ 28 տարի
Բրիտանացի բժիշկները բախվել են արտառոց դեպքի, երբ կոնտակտային լինզան մնացել է կնոջ աչքի մեջ ուղիղ 28 տարի։
BMJ Case Reports ամսագրից տեղեկանում ենք, որ կինը սխալմամբ «մոռացել է» լինզան սեփական աչքում, երբ դեռ 14 տարեկան էր։
Պատանի աղջնակը բադմինտոն խաղալիս է եղել, երբ գնդակը դիպել է նրա աչքին։ Այդ ժամանակ նրան թվացել է, որ հարվածի արդյունքում լինզան կորել է։ 28 տարի անց նրան սկսել է անհանգստացնել վերևի կոպի ուռածությունը, ավելի ուշ նա այդ հատվածում շոշափել է տարօրինակ գոյացություն։
Ավելի ուշ բժիշկները նրա մոտ ախտորոշեցին բավականին խոշոր կիստա, և կինը պառկեց վիրահատական սեղանին։ Սակայն, որքան մեծ էր բժիշկների զարմանքը, երբ կիստան հեռացնելուց հետո, այն բացելով, այդտեղ տեսել են կոնտակտային լինզա։
Ակնհայտ է, որ տարիներ առաջ հարվածի ժամանակ լինզան ոչ թե դուրս է ընկել ու կորել, այլ հայտնվել վերևի կոպի հատվածում ու մնացել այնտեղ շուրջ 30 տարի։
Հետաքրքրական է, որ տարիներ շարունակ լինզան որևէ կերպ անհանգստություն չէր պատճառել կնոջը։