Քոչարյանի խնամին՝ ի պաշտպանություն նրա (տեսանյութ)
Վերջին օրերի զարգացումներից հետո սոցիալական կայքերում սկսվեց պայքար երկու հակատադիր կողմերի միջև. Քոչարյանին հալածողներ և Քոչարյանին պաշտպաողներ:
Հայաստանի երկրորդ նախագահի կողմնակիցները շատ ակտիվ են գործում Facebook սոցիալական ցանցում: Բացվել են տարբեր խմբեր ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի:
Վերջին օրերին ակտիվություն է նկատվում նաև Քոչարյանի հարազատների կողմից: Մասնավորապես, ինչպես արդեն տեղեկացրել էինք, նրա փեսան՝ Վիգեն Չատինյանը Բաղրամյան 26-ի դիմաց ցույց էր իրկանացնում ի պաշտպանություն Քոչարյանի:
Իսկ այժմ՝ Ռոբերտ Քոչարյանի խնամին՝ երգչուհի Սիրուշոյի հայրը՝ դերասան Հրաչյա Հարությունյանը նույնպես սկսել է ակտիվորեն տարածել Քոչարյանին վերաբերող հայտարարություններ։
Նա Facebook-ի էջում տեսանյութ է ներբեռնել, որտեղ ներկայացվում են Քոչարյանի նախագահության օրոք Հայաստանի ձեռքբերումները։