Վրաստանում կեցության իրավունք ստանալը դժվարանում է
Վրաստանի խորհրդարանում ներկայացվել է օրինագիծ՝ երկրում իրավական դիրք չունեցող օտարերկրացիների համար կեցության իրավունքի ստացման խստացման մասին, հայտնում է Imedi-ն:
«Վրաստանի քաղաքացիներին անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման կարգի, Վրաստանի քաղաքացիների և երկրում բնակվող օտարերկրացիների գրանցման կարգի մասին» փոփոխությունների նախագծի հեղինակներն են իշխող «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» խմբակցության պատգամավորներ Գոչա Էնուկիձեն և Իլյա Ցուլայան:
Ենթադրվող փոփոխությունների համաձայն՝ կեցության իրավունքի ստացման համար անհրաժեշտ կլինի 300 հազար դոլարի ներդրում իրականացնել Վրաստանում կամ ձեռք բերել անշարժ գույք երկրում, որի արժեքը կգերազանցի 100 հազար դոլարը: