Շանհայում 166 չվերթ է հետաձգվել եղանակային վատ պայմանների պատճառով
«Յագի» թայֆունի մոտենալու պատճառով շարունակվող հորդառատ անձրևները չորեքշաբթի չինական Շանհայ մեգապոլիսի միջազգային օդանավակայանում 166 չվերթի չեղարկման պատճառ են դարձել, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Տեղական ժամանակով 20.00-ի դրությամբ օդանավակայանը 495 չվերթ է ընդունել է, ընդ որում, մեկնել է 489 ինքնաթիռ: Որոշ թռիչքներ հետաձգվել են, հետաձգման միջին տևողությունը 2-ից 4 ժամ է:
Այս տարվա ընթացքում արդեն տասնմեկերորդ «Յագի» թայֆունը վրա է հասել Չինաստանի արևելյան ափին երկուշաբթի գիշերը, այն արդեն զգալիորեն ազդել է Չժեցզյան, Շանդուն, Ֆուցզյան, Ցզյանսու արևելյան նահանգներում եղանակային պայմաննրի վրա:
Ընդ որում, օդերևութաբանները եղանակային պայմանների հետագա վատթարացում են կանխատեսում, ուստի թռիչքների չեղարկման հետ կապված իրավիճակը կարող է վատթարանալ: