Մարտիմեկյան դեպքերին կրկնակի վիրավորում ստացած քաղաքացին 10 տարի շարունակ պետութունից որևէ ֆինանասավորում չի ստացել (տեսանյութ)
Մարտիմեկյան արյունալի իրադարձությունների մասնակից, «Չերյոմուխա-7»-ի կիրառումից կրկնակի վիրավորում ստացած Խաչիկ Դավթյանը 10 տարի շարունակ պետությունից որևէ ֆինանսական աջակցություն չի ստացել, թեև ունի ոտքի լուրջ վնասվածք։
Դավթյանն ասում է՝ անգամ հաշմանդամության կենսաթոշակ չի ստանում։ Պատմում է, որ այդ իրադարձությունների մասնակիցը լինելու պատճառով տարիներ շարունակ աշխատանքի չի կարողացել ընդունվել ու վերջանականապես հուսահատվել է: Վնասված աջ ոտքն էլ հերթական վիրահատության կարիքն ունի, բայց վիրահատվելու հնարավորություն չունի:
Մանրամասն՝ տեսանյութում: