Մեր ժողովուրդն օգնություն խնդրող չի, մեր ժողովուրդը ստեղծագործ ժողովուրդ է. Նիկոլ Փաշիյան
Օգոստոսի 10-ին, Բերդ քաղաքի բնակիչների հետ հանդիպմանն վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով բնակիչներից մեկի խնդրանքին՝ մեծ ուշադրություն դարձնել սահմանամերձ համայնքներին, ասաց. «Կառավարությունը սահմանամերձ համայնքների բնակիչներին օգնելու փոխարեն պետք է օգնի նրանց աշխատել։
Երբ ընդունվեց սահմանամերձ համայնքներին արտոնություն տվող օրենքի նախագիծը, դրա նախաձեռնողներից էի նաև ես։ Եվ դա այն ժամանակն էր, որ կրակում էին գյուղերի վրա, գնացինք Այգեպար, հետո Մովսես»:
Հանդիմպան ժամանակ վարչապետը կրկին հորդորեց արտերկրում բնակվողներին Հայաստանում ներդրումներ անել. «Մեր ժողովուրդն օգնություն խնդրող չի, մեր ժողովուրդը ստեղծագործ ժողովուրդ է, որը կարող է իր տունը շենացնել։
Եվ մենք՝ կառավարությունը պետք է աջակցենք ամեն ինչով։ Եթե մեկը քաղցած է, պետք է ոչ թե ձուկ տալ, այլ պետք է օգնել, որ նա ձուկ բռնի։ Հայաստանում ձուկ տալու ժամանակն անցել է»։