Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում օգոստոսի 10-11-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ ս․թ․ օգոստոսի 10-ին՝ ժամը 9.00-ից մինչև օգոստոսի 11-ը՝ ժամը 8.00–ը, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Չկալովկա, Նորաշեն, Լճաշեն, Հայրավանք, Բերդկունք, Լճափ, Ծովազարդ գյուղերի ջրամատակարարումը: