ՀՔԾ պետը ո՛չ հերքեց ո՛չ հատատեց Հովիկ Աբրահամայանի դեմ մեղադրանք առաջադրելու մասին լուրերը
ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն օգոստոսի 9-ին կառավարությունում լրագրողների հետ զրույցում ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դեմ Մարտի 1-ի գործով մեղադրանք առաջադրելու մասին լուրերը։
Նա նշեց, որ նոր անձանց դեմ մեղադրանք դեռևս չի առաջադրվել, առաջադրվելու դեպքում կտեղեկացնեն հանրության։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հովիկ Աբրահամյանը Մարտի 1-ի գործի շրջանակներում հարցաքննվել է, սակայն հայտնի չէ՝ մեղադրանք առաջադրվե՞լ է, թե՞ ոչ։