Բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստների հավաքականի կազմը՝ ըստ Ռոնալդոի
Լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Ռոնալդոն ներկայացրել է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականի իր տարբերակը, փոխանցում է իսպանական AS-ը։
Լավագույն 11–ի մեջ տեղ չի գտել Մադրիդի «Ռեալից» Թուրինի «Յուվենտուս» տեղափոխված պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։
Բուֆոն – Կաֆու, Կանավարո, Մալդինի, Ռոբերտո Կարլոս – Մարադոնա, Զիդան, Պիրլո, Մեսի – Պելե, Ռոնալդո։