Պակիստանում 20-ից ավելի երեխաներ են տուժել բեռնատարին ավտոբուսի բախվելու հետևանքով
Պակիստանի հյուսիսի Հայբեր-Պահտունհվայի նահանգում առնվազն 24 երեխա Է տուժել բեռնատարին դպրոցական ավտոբուսի բախվելու հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 2-ին հայտնել Է Geo TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրավապահներին:
Միջադեպը տեղի Է ունեցել Փեշավար քաղաքի արվարձանում: Նշվում Է, որ վթարից հետո երեխաները տեղափոխվել են հիվանդանոցներ, որտեղ նրանց բուժօգնություն Է ցուցաբերվել: Նրանցից առնվազն տասին հոսպիտալացրել են: Բժիշկները դպրոցականներից առնվազն երկուսի վիճակը գնահատում են՝ օրհասական: Միջադեպի մյուս հանգամանքները ճշտվում են: Կատարվում Է պատահարի հետաքննություն: