ԵԱՏՄ-ն խստացնում է մեքենաների ինքնակամ վերափոխման վերահսկողությունը
Ազգային մարմինների ներկայացուցիչները քննարկել են Եվրասիական տնտեսական միության երկրների ճանապարհներին անվտանգության աստիճանի բարձրացմանն ուղղված հարցեր: Եվրասիական տնտեսական հանձնաժողովում կայացած հանդիպմանը, մասնավորապես, քննարկվել են արտադրված ավտոմեքենաների նախագծման բարելավման հեռանկարները, ավտոմեքենաների նկատմամբ նախատեսվող պահանջներն ու տրանսպորտային միջոցների սարքավորումների վերազինմանը, ավտոմեքենաների ինքնակամ վերափոխմանը վերաբերող հարցեր:
Միջոցառման մասնակիցները պայմանավորվել են խստացել այդ ոլորտին առնչվող ազգային օրենսդրությունները, որոնք կհամապատասխանեցվեն ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերին: