Ըմբշամարտի երիտասարդական ԵԱ. Տիգրան Մինասյանը հաղթել է թուրք ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ (տեսանյութ)
Հռոմում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանը եզրափակչի մասնակից ունի:
Վստահ ելույթներ ու հաղթանակներ է տարել մինչև 55 կգ քաշային Տիգրան Մինասյանը:
Կիսաեզրափակչում նա 14:4 հաշվով ուժեղ է գտնվել թուրք Չիհատ Լիմանից: Եզրափակչում Մինասյանը մրցելու է իտալացի Ջովաննի Ֆրենիի հետ:
Մանրամասները՝ տեսանյութում: