Մխիթարյանը խոսել է «Արսենալ»-ի և «Մանչեսթեր Յունայթեդ» տարբերության մասին
«Արսենալ» տեղափոխվելու առաջին պահից սկսած զգացի այս թիմի ջերմությունը: Այն ընտանիքի է նման, որտեղ բոլորը միմյանց մասին հոգ են տանում»,- ասել է հայազգի ֆուտբոլիստը:
Մխիթարյանը խոսել է նաև երկու ակումբների խաղային առանձնահատկությունների ու այդ առանձնահատկությունների՝ իրեն առավել հոգեհարազատ տարբերակի մասին:
««Արսենալ»-ը միշտ հարձակվողական ֆուտբոլ է խաղացել: Մոուրինյոի գլխավորությամբ «Մանչեսթեր Յունայթեդ»-ն այլ խաղ է ցուցադրում: Ես ոչ ոքի չեմ մեղադրում կամ քննադատում: Պարզապես թիմերում խաղային փիլիսոփայությունների տարբերություն կա, բայց կարող եմ ասել, որ «Արսենալ»-ում խաղալն ինձ ավելի է դուր գալիս, քան «Մանչեսթեր Յունայթեդ»-ում»,- ասել է ֆուտբոլիսը: