Երկրներ, որոնք քաղաքացիություն են տրամադրում ներդրումների դիմաց
Bloomberg գործակալությունը հրապարակել է այն երկրների վարկանիշային ցուցակը, որոնց քաղաքացիություն կարելի է ստանալ նրանց տնտեսությունում ներդրում կատարելով: Այս մասին գրում է РИА Новости-ն։
Ցուցակում ներառվել են 10 պետություններ, որոնցից 8-ը, ԱՀԿ դասակարգմամբ, օֆշորային գոտիներ են համարվում։ Սակայն գործարարների մեծամասնությունն այլ պատճառներով է քաղաքացիություն գնում։
«Եթե դուք ունենք զբոսանավ և երկու ինքնաթիռ, հետևաբար, ձեզ պետք է Մալթայի անձնագիր։ Այն կարգավիճակի վերջին խորհրդանիշն է»,-նշել է քաղաքացիության հարցերով խորհրդատվություն տրամադրող Henley & Partners ընկերության ղեկավար Քրիստիան Քելին։
«Ամենաթանկ» քաղաքացիությունը գործակալությունը ճանաչել է Ավստրիայինը, որը ստանալու համար տեղի տնտեսությունում պետք է ներդնել 23,75 միլիոն դոլար։
Երկրորդ տեղում է Կիպրոսը՝ այս երկրի անձնագիր կարելի է ստանալ 2,375 միլիոն դոլարով։
Եռյակում ներառված է նաև Մալթան։ Այս երկրի անձնագիրը ցանկացողների համար կարժենա 1,065 միլիոն դոլար։
Ցուցակում Մալթային հաջորդում է Թուրքիան (1 մլն դոլար), ապա Գրենադան, Վանուատուն (200 000 դոլար)։
Ամենաէժանը Սենթ Լյուսիայի, Դոմինիկայի և Անտիգուա և Բարբուդայի քաղաքացիություններն են ճանաչվել, որոնք կարժենան ընդամենը 100 հազար դոլար: